Ներքին 2 տարի առաջ - 14:07 23-06-2024

Արտակարգ դեպք՝ Գյումրիում. քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայի և պատի արանքում. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցում գործող ավտոտեխսպասարկման կետում քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայի և պատի արանքում։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտոմեքենան մասամբ անջատվել է ֆիքսված ամրաններից, որի արդյունքում էլ աշխատակիցը արգելափակվել է ավտոմեքենայի և պատի միջնամասում։

Օպերատիվորեն ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա պարեկները, փրկարարներն ու քաղաքացիները հատուկ տեխնիկայի կիրառմամբ արգելափակումից դուրս են բերել քաղաքացուն և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Վիրավորը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված