Սպորտ 2 տարի առաջ - 15:54 22-06-2024

2 հայ բռնցքամարտիկ դարձել է BRICS բռնցքամարտի խաղերի հաղթող

Բռնցքամարտիկներ Վոլոդյա Մնացականյանը (48 կգ) և Անդրեյ Պեհլիվանյանը (57 կգ) դարձել են BRICS բռնցքամարտի խաղերի հաղթող։

Երկու մարզիկներն էլ ներկայացնում են Ռուսաստանը: Եզրափակչում երկու բռնցքամարտիկներն էլ հաղթեցին Ուզբեկստանի ներկայացուցիչներին։

Մնացականյանը հաղթեղ Մելիքուզիևին, իսկ Պեհլիվանյանը`Ֆայզովին։

Կազանում անցկացվող խաղերը կավարտվեն այս կիրակի: