Ներքին 2 տարի առաջ - 20:07 21-06-2024

ՌԴ դեսպանը պարգևատրել է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակած հայ վետերաններին

Հայաստանի Հանրապետության վետերանների միավորումում տեղի ունեցավ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի, պաշտպանության հարցերով կցորդ Ի. Ի. Շչերբակովի և Հայաստանում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Գ. Ս. Ակսյոնովի հանդիպումը Հայաստանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ։

Իր ողջույնի խոսքում ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ ի տարբերություն նրանց, ովքեր այսօր փորձում են մոռանալ կամ վերաշարադրել պատմությունը, մեր երկրները խնամքով պահպանում են Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների հիշատակը: Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել հավաքված վետերաններին իրենց սխրանքի համար և մաղթել քաջառողջություն: Երկու վետերաններին նա հանձնել է «ֆաշիստական զավթիչներից Ղրիմի ազատագրման 80 տարի» մեդալը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում