Ներքին Օրակարգ 2 տարի առաջ - 21:00 21-06-2024

Օրակարգ․ Իշխանությունը հայ ժողովրդին տանում է Դեր Զորի և Բերձորի ճանապարհով․ Լարիսա Ալավերդյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն է։

Հարցազրույցի ընթացքում Լարիսա Ալավերդյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, ոստիկանների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրվող բռնությունների, դրանց նկատմամբ միջազգային արձագանքի, Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մարդկանց նկատմամբ գեներացվող ատելության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Լարիսա Ալավերդյանը համոզմունք հայտնեց, որ գործող իշխանությունները հայ ժողովրդին տանում են Դեր Զորի և Բերձորի ճանապարհով․ «Ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր մինչ այսօր չեն հասկացել, որ այս իշխանությունը հայերին տանում է Դեր Զորի, իսկ այսօր արդեն Բերձորի ճանապարհով»։

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպանը կարծում է, որ այսօր մեր երկրում պետական տեռորիզմ է իրականացվում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում