Ներքին 2 տարի առաջ - 18:04 20-06-2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության և հայ-գերմանական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի համար:

«Իհարկե, նաև հույս եմ հայտնում, որ պատեհ առիթի դեպքում կայցելեք Հայաստան և մենք ուրախ կլինենք հանդիպել Ձեզ»,- ասել է նախագահ Խաչատուրյանը և հաջողություն է մաղթել Վիկտոր Ռիխտերին հետագա գործունեության մեջ:

Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի հետ դինամիկ զարգացող հարաբերությունները:

«Վստահ եմ, որ կշարունակվի համագործակցության այս ձևը, որը մենք ընտրել ենք, որի հիմքում ընկած է փոխվստահությունը, ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը: Կցանկանայի ընդգծել, որ մենք համոզված ենք՝ Հայաստանի Հանրապետությունն առանց ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների՝ զարգացում չի կարող ունենալ»,- նշել է նախագահը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար:

«Հայաստանում դիվանագիտական ծառայության տարիները լի էին մեծ ու խորը տպավորություններով, որոնք ջերմորեն կհիշեմ: Ես նաև ականատեսը եղա մեր երկու երկրների միջև արդեն իսկ արդյունավետ ընթացող երկկողմ հարաբերությունների ավելի մեծ աճին»,- ասել է դեսպանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ինչպես երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի, այնպես էլ Եվրամիության շրջանակներում սերտ համագործակցության հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայուն խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին:

Կողմերը նշել են, որ Հայաստանը և Գերմանիան համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել տնտեսության, ներդրումների և այլ ոլորտներում:

Երկուստեք բարձր են գնահատվել երկու երկրների միջև առկա միջխորհրդարանական դիվանագիտության հետագա զարգացմանն ուղղված քայլերը:

Զրույցի ընթացքում կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը, ինչի կապակցությամբ դեսպանն ընդգծել է Գերմանիայի պատրաստակամությունն ապագայում էլ ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ Հայաստանում ժողովրդավարության ինստիտուտների կայացման գործընթացին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում