Ներքին 2 տարի առաջ - 22:52 19-06-2024

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Հունիսի 19-ին Քիշնևում Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ: Հայաստանյան կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, մոլդովական կողմից՝ ՄՀ ԱԳՆ պետական քարտուղար Սերջիու Միխովը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են բարեկամական հենքի վրա զարգացող հարաբերությունների դինամիկան, քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցությունը և դրա ակտիվացման ուղիները:

Կարծիքներ են փոխանակվել առևտրի, տրանսպորտի, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ, անդրադարձ է կատարվել երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման կարևորությանը:

Մոլդովական կողմին ներկայացվել է Ադրբեջանի ագրեսիայի և ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերի վերաբերյալ։

Մնացական Սաֆարյանը տեղեկացրել է մոլդովական պատվիրակությանը տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման ապահովմանը միտված` ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության վերաբերյալ։

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության տարաբնույթ հարցերի, ինչպես նաև եվրոպական ինտեգրման օրակարգին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում