Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 19:47 23-09-2024

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունների միջև

Սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները, որոնք վարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Գերմանիայի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Կոնրադ Արց ֆոն Շտրաուսենբուրգը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զարգացման դրական դինամիկային, ակտիվ փոխայցելություններին և հանդիպումներին՝ ընդգծելով, որ դրանք խթան են հանդիսացել երկկողմ քաղաքական երկխոսությունն ավելի խորացնելու և տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները բացահայտելու համար։
Կողմերը կարևորել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, միջխորհրդարանական, ապակենտրոնացված և այլ ոլորտներում։
Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանականների միջև ակտիվ շփումներին ու այցելություններին։

Երկուստեք ընդգծվել է վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրատնտեսական կապերը զգալի աճը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր։

Նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանՀայաստանի տեսլականը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և սահմանազատման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացներում վերջին զարգացումներին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում