Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:36 18-06-2024

Սահմանազատման գործընթացը որպես աղետ են ներկայացնում, բայց մարդիկ ուզում են, որ լինի դա. Փաշինյան

Շաքիի ջրվեժի հարակից տարածքում հանդիպեցի Սիսիանի ավագ դպրոցի աշակերտներին, որոնք «Արմաթն օդում» (Armath Airborne) անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կրթական ծրագրի շրջանակում անցկացված «Հաւք» ԱԹՍ մրցույթում վերջին երկու տարիներին զբաղեցրել են մրցանակային տեղեր:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում նաեւ ամփոփել է Սյունիք կատարած այցը:

Աշակերտների հետ հանդիպմանը Փաշինանը կրկին անդրադարձել է սահմանազատման գործընթացին։ Նրա խոսքով՝ սահմանամերձ համայնքներում մարդիկ ասում են․ «Հույս կա՞, որ մեր մոտ էլ սահմանազատում կլինի»։

«Հասկանո՞ւմ եք, սա այն պայմաններում, երբ ՀՀ-ում մեծ աղմուկ է, սահմանազատման գործընթացը փորձում են ներկայացնել աղետ։ Հետո գնում ես Ճակատեն գյուղ, առաջին հարցն այն է, թե հույս կա՞, որ մեր մոտ էլ կլինի»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ ինքը, երբ ցույց է տվել սահմանին ինժեներական պատնեշները, տեսել է այդ մարդկանց ոգևորությունը։

Ըստ նրա՝ սոցցանցերում ևս մեծ ոգևորություն էր, ասում էին՝ «վերջապես քաղաքակիրթ սահման կլինի»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի