Ներքին 2 տարի առաջ - 15:06 16-06-2024

Հունիսի 12-ին թե՛ ԱԺ֊ում, թե՛ փողոցում տեղի ունեցածը սրիկայություն էր, որը Փաշինյանի հստակ հրահանգով է արվել. պատգամավոր

«Ես պետք է նշեմ, որ մեր մանդատները վայր դնելով սահմանադրական ճգնաժամ չի առաջանա, և ՔՊ-ն հանգիստ կշարունակի իր աշխատանքը ԱԺ-ում, բայց չեմ էլ ուզում, որ տպավորություն ստեղծվի, որ կառչած ենք մանդատներից։ Եթե անհրաժեշտություն լինի նման քայլի, մենք պատրաստ ենք մանդատները վայր դնել։ Ես վստահ եմ, որ այս իրավիճակի հանգուցալուծումը լինելու է պառլամենտում»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը՝ անդրադառնալով հաճախ քննարկվող հարցին, թե ինչու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները վայր չեն դնում իրենց մանդատները։

Մհեր Մելքոնյանը, խոսելով հունիսի 12-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից, ասում է.

«Այս իշխանությունները առանց ստի, կեղծիքի ու սադրանքների չեն կարող, և հունիսի 12-ին իշխանության կազմակերպածը, լկտի ու թշնամական պահվածքը շատ ցայտուն երևաց։ Թե՛ դրսում, թե՛ ԱԺ-ում իշխանությունը գնաց սադրանքի՝ շատ լավ գիտակցելով հետեւանքները։ Ամեն ինչ արվեց Նիկոլ Փաշինյանի հստակ հրահանգով, որը ուներ մեկ նպատակ՝ փորձել վարկաբեկել, վախեցնել, մարել շարժումը, որը մեծ թափ է հավաքել և վստահ եմ կհասնի իր վերջնական նպատակին։

Որոշ ՔՊ֊ական պատգամավորներ իրենց շատ լկտի պահեցին հատկապես Նիկոլից ավելի նիկոլական հանդես եկող Կարեն Սարուխանյանը, ով ոչ տղամարդուն վայել արարք իրեն թույլ տվեց, և ես վստահ եմ, որ այդ ամենի համար վաղ թե ուշ շատ խիստ պատասխան են տալու։ Հունիսի 12-ին թե՛ ԱԺ֊ում ,թե՛ փողոցում տեղի ունեցածը սրիկայություն էր ու թշնամություն, որը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հստակ հրահանգով »,-նշեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը։

Հարցադրմանը՝ ինչպես է պաշտպանելու ՀՀ քաղաքացիների իրավունքները, երբ շատ դեպքերում իրենք նաև պաշտպանության կարիք ունեք, Մելքոնյանն ասաց.

«Ցանկացած ձևաչափով մեր իրավասության սահմաններում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները պաշտպանելու ենք մինչև վերջ, թեկուզ մենք չլինենք պաշտպանված»,-ընդգծեց պատգամավորը։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորի խոսքով` իշխանությունը կտրված է իրականությունից, այդ մարդիկ ոստիկանական «փշալարարից» այն կողմ ոչինչ չեն տեսնում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում