Ներքին 2 տարի առաջ - 23:37 12-06-2024

Եկել էին լողանալու, լավ օր անցկացնելու․ նոր մանրամասներ՝ ջրահեղձ եղած 22-ամյա երիտասարդի մասին

Երեկ՝ հունիսի 11-ին, Լանջազատ գյուղում գտնվող Ազատի ջրամբարում քաղաքացու ջրահեղձ լինելու ողբերգական դեպքի պատմությունը ցնցող տպավորություն է թողել։

Oragir.News-ը կապ հաստատեց Լանջազատ գյուղի վարչական ղեկավար Աշոտ Պետրոսյանի հետ, ով դեպքի վայրում ներկա է եղել։ Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեք ընկերները քույրերի հետ միասին եկել էին Լանջազատ գյուղ՝ լավ ժամանակ անցկացնելու։

«Դեպքը տեղի է ունեցել Ազատի ջրամբարում, եղել են երեք ընկեր իրենց քույրիկների հետ։ Անմիջապես ջրահեղձ լինողը իր քույրիկի հետ էր։ Երեք ընկեր ուզեցել են մտնեն լողանան, եկել էին լավ օր անցկացնելու։ Խեղդվողը լողալ չի իմացել։ Իր ընկերները քննչականին էլ հաղորդագրություն տվեցին։ Երկուսը մտել են, ինքն էլ է մտել, ասել է՝լավ, ես էս ափամերձ հատվածում կլողանամ։ Ջրահեղձ է եղել ափից 4-5 մետր հեռավորության վրա։ Իր ընկերները լողալիս են եղել, ով մոտիկ է եղել, փորձել է նաև օգնել։ «Փորձեցի, բայց երկուսով էինք խեղդվելու, ջուրը քաշում էր»,- ասել է ընկերը։ Ձեռքը թողել, մի կերպ դուրս է եկել, չի հաջողվել ընկերոջը փրկել»,- պատմեց վարչական ղեկավարը։

Նրա խոսքով՝ ընկերների և քրոջ վիճակը հոգեբանորեն այժմ շատ ծանր է․

«Քույրը շատ էր ցանկանում մոտենալ, և ոստիկանությունը թույլ տվեց։ Մոտեցավ, նստեց կողքին, ձեռքը բռնեց։ Դաժան տեսարան էր»,- հավելեց նա։

Զրույցի ընթացքում նաև պարզ դարձավ, որ ջևահեղձ եղած երիտասարդը 2002 թվականի ծնված է եղել, 22 տարեկան։ Մահացածը, քույրը և ընկերները Լանջազատ գյուղի բնակիչ չեն եղել, եկել էին լավ ժամանակ անցկացնելու։ Ջրահեղձ եղած երիտասարդը Նոր Նորքի Մոլդովական փողոցի բնակիչ է եղել։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Լանջազատ գյուղում գտնվող Ազատի ջրամբարում քաղաքացին ջրահեղձ է եղել։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»