Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 17:25 10-06-2024

Միացել ենք Սրբազան շարժմանը, բայց չեմ հավատում, որ կկարողանանք Փաշինյանին դուրս շպրտել. հարցում

Մեկ ամսից ավելի շարունակվող ժողովրդական շարժումը թափ է հավաքում։ Բազմամարդ է հունիսի 9-ի գիշերվանից սկսված նստացույցը Երևանի Բաղրամյան պողոտայում։ Սակայն հանրության մի մասն անտարբեր է ընթացող ցույցերին, ընդդիմության բարձրացրած պահանջներին, իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Ի՞նչ պիտի լինի, որ դուք միանաք ընդդիմադիր շարժմանը»։

Քաղաքացիների մի մասը նշեց, որ ոչ մի դեպքում չի միանա, քաղաքականությամբ չի հետաքրքրվում։ «Չեմ հավատում, որ կկարողանանք Փաշինյանին դուրս շպրտել»,- ասաց մի քաղաքացի։ Մի շարք քաղաքացիներ նշեցին, որ աջակցում են շարժմանը։ «Ես միացած եմ, մասնակցում եմ Սրբազանի հանրահավաքներին, երթերին։ Մեր ժողովուրդը միանա, մի բան կլինի»,- նշեց մեկ այլ քաղաքացի։ Մի կին էլ ասաց՝ «Մոլորված ենք, չենք կարողանում կողմնորոշվել»։

Հիշեցնենք, որ Երևանում, Հանրապետության հրապարակում հունիսի 9-ին կազմակերպված հանրահավաքից հետո Սրբազան շարժման մասնակիցները փակել են Բաղրամյան պողոտան։ Այս պահին այնտեղ վրաններ են տեղադրված, նստացույց է ընթանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Հիշեցնենք նաև, որ հունիսի 10-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները միջնորդություն էին ներկայացրել ԱԺ խորհուրդ՝ պահանջելով կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել, սակայն ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմադիրների միջնորդությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը