Արտաքին 2 տարի առաջ - 14:40 10-06-2024

Խորհրդարանը ցրելուց հետո Մակրոնը կդիմի ժողովրդին

Խորհրդարանը ցրելուց հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա օրերին հանդես կգա ժողովրդին ուղղված ելույթով՝ ԵԽ-ում իր դաշինքի պարտության ֆոնին, գրում է Լe Figaro-ն։

Մակրոնը, ում որոշումն անակնկալ է եղել, մտադիր է բացատրել հետագա գործողությունները, նշում է թերթը: Ֆրանսիական մի շարք ԶԼՄ-ներ Մակրոնի որոշումը բնութագրում են որպես «ծանր» և «ռիսկային» կամ նույնիսկ «ծայրահեղ»։