Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:21 18-06-2021

ՀՀ ՄԻՊ-ը կդիմի ՍԴ՝ վիճարկելու նախընտրական քարոզչությանը վերաբերող ՔՕ 149.1-րդ հոդվածը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու նախընտրական քարոզչությանը վերաբերող Քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածը:

«Խիստ մտահոգիչ են ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2021 թ. ապրիլի 28-ի փոփոխությունները: Այդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում «նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելու համար»:

 

Հոդվածի փոփոխությունները Քրեական օրենսգրքում ամրագրվել են շատ հապճեպ, նախագիծն ԱԺ նստաշրջանի օրակարգ է ընդգրկվել և առաջին, երկրորդ ընթերցումներով ու ամբողջությամբ ընդունվել մեկ օրում՝ 2021 թվականի ապրիլի 28-ին, առանց մասնագիտական ու պատշաճ հանրային քննարկումների, հրապարակված չի եղել e-draft.am կայքում, նախագծային փուլում առկա են եղել են մի քանի տարբերակներ:

 

Հիմնավորումները խիստ մակերեսային են՝ մարդու իրավունքների խախտումների վտանգներով, ցույց տված չեն օրենսդրի մտադրության և իրավապահ մարմինների ու դատարանի հայեցողության սահմանները փոփոխությունները կիրառելու հարցում: Մատնանշված չէ որևէ երկրի փորձ, ցույց տված չէ, թե այդ ինչ միջազգային պահանջների հիման վրա են կատարվում այդ փոփոխությունները, և վերլուծված չեն մարդու իրավունքների տեսանկյունից ռիսկերը:

Դրա համար էլ, ինչպես վկայում են բողոքներն ու ահազանգերը, պրակտիկայում հիմա ստացել է խնդրահարույց ու անտրամաբանական կիրառություն: Քրեական օրենսգրքի նշված հոդվածի փոփոխությունից հետո իրավապահ մարմինների ու դատարանների համար այդպես էլ գործնական որևէ չափանիշ կամ ուղեցույց չընդունվեց:

Իրավապահ մարմիններն իրենք են պարզաբանումներում ներկայում նշում, որ հասկանալիորեն չունեն կիրառության փորձ և դիրքորոշում էլ չեն կարող հայտնել կիրառության վերաբերյալ:

Քանի որ Քրեական օրենսգրքի այդ փոփոխությունները, այն էլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակում կիրառվելու էին շատ կարճ ժամանակահատվածի համար, վերաբերում են մարդու իրավունքների տեսանկյունից զգայուն հարցերի, հատկապես չէր կարելի դրանք ընդունել առանց պատշաճ քննարկումների ու նման թերություններով, առավել ևս առանց իրավապահ մարմինների ու դատարանի պատշաճ վերապատրաստումների կամ առնվազն նրանց համար ուղեցույցների:

Հաշվի առնելով հոդվածի փոփոխության ընթացակարգային լուրջ թերությունները, ինչպես նաև կիրառության պրակտիկան՝ ներկայում պատրաստվում է Մարդու իրավունքների պաշտպանի դիմում՝ ուղղված Սահմանադրական դատարանին»,- ասված է ՀՀ ՄԻՊ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ:

 

 

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով