Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 17:35 09-06-2024

Հռոմի պապը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում և ազատ արձակել պատանդներին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել շտապ մարդասիրական օգնություն հասցնել Գազայի պաղեստինցիներին, իսկ Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին՝ անհապաղ ընդունել հրադադարի և պատանդների ազատ արձակման առաջարկները: Փոխանցում է News.am-ը։

Կիրակի կեսօրվա իր օրհնության ժամանակ Ֆրանցիսկոսը նաև շնորհակալություն հայտնել Հորդանանին, որն այս շաբաթ միջազգային համաժողով է անցկացնելու պաղեստինցիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:

«Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը անհապաղ գործել՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, օգնության հասնելու պատերազմից տանջված Գազայի ժողովրդին,- ասել է նա։- Մարդասիրական օգնությունը պետք է հասցվի նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, և ոչ ոք չի կարող խանգարել դրան։ Հուսով եմ, որ ներկայացված խաղաղության առաջարկները, այդ թվում՝ պատանդների ազատ արձակման վերաբերյալ, անմիջապես կընդունվեն՝ հանուն պաղեստինցիների և իսրայելցիների»։

Պապը հիշեցրել է, որ շաբաթ օրը լրացել է Վատիկանի այգիներում իր կազմակերպած խաղաղության աղոթքի 10-ամյակը, որին ներկա էին Իսրայելի այն ժամանակվա նախագահ Շիմոն Պերեսը և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը։

«Այս հանդիպումը ցույց է տվել, որ ձեռքսեղմումը հնարավոր է, և որ խաղաղություն հաստատելու համար քաջություն է պահանջվում՝ շատ ավելի մեծ քաջություն, քան պատերազմ սկսելու համար», - ասել է նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ