Պայթյունից տուժած քաղաքացիներից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր։
Մյուս չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա։
Բժիշկների գնահատմամբ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. շարունակում են ստանալ համարժեք բուժօգնություն։