Ավելին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:47 05-06-2024

ԱՄՆ կոնգրեսականի որդին անմոռանալի է դարձրել հոր ելույթը՝ ծամածռություններ անելով

Ջոն Ռոուզը հանրապետական ​​քաղաքական գործիչ է, ով ներկայացնում է Թենեսի նահանգը ԱՄՆ Կոնգրեսում։ Հունիսի 3-ին Ռոուզը աշխատանքի է բերել որդուն՝ Գային և սկսել ելույթ ունենալ՝ ի պաշտպանություն Դոնալդ Թրամփի։ Որդինմոռացել է, որ հայրը ելույթ է ունենում. Տղան սկսել է դեմքեր հանել և ժեստեր ցույց տալ տեսախցիկին։

Ռոուզի ելույթի ձայնագրությունը ի վերջո միլիոնավոր դիտումներ է հավաքել, թեեւ կոնգրեսականը հազիվ թե նման հաջողություն ակնկալեր։ Հանդիսատեսի ուշադրությունը գրավելու Գայ Ռոուզի կարողությունը գնահատվել է ինչպես Հանրապետական ​​կուսակցության կոնգրեսական Ռոուզի գործընկերների, այնպես էլ նրա դեմոկրատ հակառակորդների կողմից:


Կոնգրեսականն ասել է, որ զայրացած չէ որդու վրա. «Նա սովորաբար իրեն բավականին լավ է պահում։ Բայց նա նման է ցանկացած վեցամյա տղայի», - ասել է Ջոն Ռոուզը:

Գայ Ռոուզը խոստովանել է, որ իր հոր ելույթը «շատ ձանձրալի» էր, և լրագրողներին ասել է, որ շատ ավելի շատ ծամածռություններ գիտի, բայց պատրաստ չէ դրանք միանգամից ցույց տալ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է