Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:22 04-06-2024

Անդրանիկ Քոչարյանը իշխանության 6 տարում գրեթե կրկնապատկել է կարողությունը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հանրության մեջ տարբեր հարցումներով ամենատխրահռչակ պատգամավորներից Անդրանիկ Քոչարյանը 2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրվել է ԱԺ պատգամավոր, դարձել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Անդրանիկ Քոչարյանը մինչ 2018 թվականի հեղափոխությունը անվտանգության հարցերով փորձագետ է եղել տարբեր կազմակերպություններում։

Սակայն, հարկ է նշել, որ դեռ 1990-ականներից իշխանության տարբեր շարքերում եւս գործունեություն ծավալել է։

2019 թվականին ներկայացրած 2018 թվականի պաշտոնական պարտականությունները ստանձնելու հայտարարագրում Քոչարյանը հայտարարագրել է ընդամենը 1 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում եւ 1 ավտոտնակ։

Նրա ֆինանսական միջոցները, պաշտոնը ստանձնելու ժամանակ, կազմել են ընդամենը 5 մլն դրամ։

ԱԺ պատգամավոր Քոչարյանի 2018 թվականի հայտարարագիրը նման սուղ եւ ոչ ինֆորմատիվ էր, սակայն նույնը չենք ասի անձի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրի մասին։

2023 թվականի հայտարարագրից հասկանում ենք, որ իշխող ՔՊ կուսակցության կարկառուն դեմք համարվող Քոչարյանը 6 տարիների ընթացքում եւս մեկ բնակարան է ձեռք բերել։ Բնակարանը, որը գտնվում է Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, ըստ հայտարարագրի, պատգամավորը ժառանգություն է ստացել 2020 թվականին, սակայն ում կողմից՝ անհայտ է։

Անդրանիկ Քոչարյանի տարեկան եկամուտները նախորդ՝ 2022 թվականի հայտարարագրի համեմատ ավելացել են 3 միլիոնով, իսկ 2021 թվականի եկամուտները 2022-ի համեմատ՝ 1 միլիոնով։

Ստացվում է, որ վերջին 2-3 տարում Քոչարյանի աշխատանքի վարձատրությունը Ազգային ժողովի աշխատակազմից ավելացել է 4 մլն դրամով։
Նախորդ՝ 2022 թվականի հայտարարագրի համեմատ 2023 թվականի հայտարարագրում Քոչարյանի կանխիկ դրամական միջոցները գրեթե եռապատկվել են։

Այսպիսով՝ 2022 թվականին պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմելեն 2 մլն 300 հազար դրամ, իսկ այս տարի Անդրանիկ Քոչարյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 հազար եվրո, 3 հազար ԱՄՆ դոլար, 4 մլն 700 հազար դրամ։

Անդրանիկ Քոչարյանը կանխիկ դրամական միջոցների ստացման աղբյուրը չի հայտարարագրել։

Հարցական է, թե որտեղից է Քոչարյանը տնտեսել այս ֆինանսական միջոցները։

Հավելենք, որ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ այն պատգամավորն ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, որը տապալել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները եւ գրեթե կես տարի չի կարողանում հրապարակել Հանձնաժողովի զեկույցը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը