Ներքին 2 տարի առաջ - 15:15 03-06-2024

Ներկայացվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2023 թվականին գործել է իրավական կարգավորումների համաձայն հաստատված եւ երեք մասից բաղկացած գործունեության ծրագրի հիման վրա. ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 3-ի նիստում:

Կառույցի ղեկավարը տեղեկացրել է, որ իրականացվել է 40 հաշվեքննություն տասը պետական մարմիններում` 2022 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացություն ձեւավորելու նպատակով: «Բոլոր առումներով 2022 թվականի պետական բյուջեի կատարման ցուցանիշներն արտացոլել են իրական պատկերը»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նշել է, որ իրականացված հաշվեքննությունների արդյունքում արձանագրվել է 113 անհամապատասխանություն` երեք, վեց եւ ինն ամիսների ու տարեկան բյուջեների կարատման վերաբերյալ: Արձանագրված անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների հիման վրա ձեւավորվել են առաջարկություններ` հաշվեքննության ենթարկված մարմիններին տրամադրելու համար:

Իրականացվել են նաեւ ռիսկերի մեթոդաբանության հիման վրա ընտրված թեմաների շրջանակում հաշվեքննություններ: Ըստ զեկուցողի` 12 հաշվեքննություն է ավարտվել 2023 թվականի ընթացքում, որոնցից 7-ը` կատարողական:

Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ բոլոր հաշվեքննությունների արդյունքներն ամփոփված են եղել ընթացիկ եզրակացություններում. դրանք ներկայացվել են խորհրդարանին, Կառավարությանը եւ հաշվեքննությանն ենթարկված մարմիններին:

Զեկուցողի խոսքով Հաշվեքննիչ պալատի ծրագրի գործունեության մյուս մասը վերաբերում է ներքին գործընթացներին եւ միջազգային համագործակցությանը:

Նշվել է, որ միջազգային համագործակցության համատեքստում Հաշվեքննիչ պալատն ունի մեկ պարտավորություն: ԵԱՏՄ պայմանագրում ամրագրված է, որ համատեղ վերահսկողության մեխանիզմների իրականացմանը պիտի մասնակցեն անդամ երկրների բարձրագույն հաշվեքննիչ մարմինները: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի` մասնակցության արդյունքում ձեւավորվել են եզրակացություններ եւ կարծիքներ, որոնք ներկայացվել են ԵԱՏՄ բարձրագույն մարմնին:


2023 թվականին վերանայվել է Հաշվեքննիչ պալատի կառուցվածքը: Նախկինում գործող 10 կառուցվածքային ստորաբաժանումների փոխարեն ձեւավորվել են հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային վեց եւ մեկ նոր ստորաբաժանումներ: Փոփոխության է ենթարկվել նաեւ պաշտոնների անվանացանկը:

Զեկուցողն անդրադարձել է 2023 թվականին Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատված եւ հրապարակված միջնաժամկետ հաշվետվության առաջնահերթություններին: Անդրադառնալով 2023 թվականի ռազմավարության միջոցառումների իրականացմանը` Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 4 հիմնական նպատակներ են եղել ձեւավորված` իրավական դաշտի բարելավվում, հաշվեքննության ազդեցության բարելավվում, մասնագիտական կարողությունների եւ հաշվեքննությունների հմտությունների արդիականացում եւ հաղորդակցման ու համագործակցության ուղիների հզորացում:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ներկայացված հաղորդումը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը