Արտաքին 2 տարի առաջ - 17:29 02-06-2024

Իսլանդիայի նախագահական ընտրություններում հաղթել է ձեռներեց և ներդրող Հալլա Թոմասդոտտիրը

Ձեռներեց և ներդրող Հալլա Թոմասդոտտիրը հաղթել է Իսլանդիայի նախագահական ընտրություններում՝ գլխավորելով թեկնածուների ցուցակը, որի լավագույն եռյակում կանայք են ընդգրկված, հայտնում է երկրի ազգային հեռարձակող RUV-ն։ Փոխանցում է News.am-ը։

Թոմասդոտտիրը այս արարողակարգային պաշտոնում ընտրվել է ձայների 34,3%-ով՝ առաջ անցնելով նախկին վարչապետ Կատրին Յակոբսդոտտիրից (25,2%) և Հալլա Հրունդ Լոգադոտտիրից՝ (15,5%)։

55-ամյա Թոմասդոտտիրը կփոխարինի նախագահ Գվյուդնի Յոհաննեսոնին, որը երկու չորս տարվա ժամկետից հետո չառաջադրվեց: Թոմասդոտտիրը պաշտոնը կստանձնի օգոստոսի 1-ից։

Իսլանդիան հյուսիսային կղզի պետություն է, որը գտնվում է Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսում, ունի մոտ 384,000 բնակչություն և ունի բարձր պաշտոններում կանանց ընտրելու վաղեմի ավանդույթ: Վիգդիս Ֆինբոգադոտտիրը ժողովրդավարական ​​ճանապարհով ընտրված առաջին կին նախագահն էր, երբ Իսլանդիայի պետության ղեկավար դարձավ 1980 թվականին:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին