Ներքին 2 տարի առաջ - 15:41 02-06-2024

Սույն «Հերոսն» իր ատելությունն ու ամբողջ կյանքի մուռը Տավուշի թեմի «Տա լույս» մանկապատանեկան երգչախմբից է հանել

Հասարակական գործիչ Աննա Կոստանյանը գրում է․ «ԿԳՄՍ մշակույթի փոխնախարար հանդիսացող, հոգևորականի ականջին հայհոյանք տվող, նրա հագուստը «դերյա» ասելով ծաղրող Ֆրանսայից եկած հայի տեսած կա՞յիք։ Ես չէ, բայց արդեն տեսա։

Ընկերներումս մարդիկ կան, ովքեր գովերգում էին այս «կիրթ», «գիտակ» ու «բարեկիրթ» անձին։ Ինչքա՜ն քիչ բան է պետք, որքա՜ն պրիմիտիվ իրավիճակներ են պետք, որ մարդն իր իսկական էությունը բացահայտի ու մեկ վայրկյանում գահավիժի իր իսկ կողմից ստեղծված ցածր «Օլիմպոսից»։

Սույն «Հերոսն» իր ատելությունն ու ամբողջ կյանքի մուռը Տավուշի թեմի «Տա լույս» մանկապատանեկան երգչախմբից է հանել՝ Գյումրու Թատերական հրապարակում երեխաների ելույթից առաջ բեմն ապամոնտաժելու հրահանգ տալով ու արգելելով նրանց ելույթ ունենալ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառմանը»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է