Ներքին 2 տարի առաջ - 21:39 31-05-2024

Պոլսո Պատրիարքական Աթոռը իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին

Պոլսոյ Պատրիարքական Աթոռը օրերէ ի վեր ուշադրութեամբ կը հետեւի՝ Մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետութեան ոստիկանութեան կողմէ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին դէմ կատարուած անարգանքին եւ ցաւալի դէպքի արձագանգներուն։

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ նուիրապետական աթոռներու զօրակցութեան տրամաբանութեամբ արժեւորումը տարակոյս չի թողուր, որ մտահոգիչ նման դէպքերը պէտք չէ երբեք կրկնուին։

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի անձին մէջ կը մարմնաւորուի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին եւ անոր աշխարհացրիւ հօտի խղճի ու պաշտամունքի ազատութիւնը։ Ամէն տեսակ քաղաքական հանգամանքէ անկախ՝ քաղաքակիրթ աշխարհի որդեգրած արժէքներուն դէմ ոտնձգութիւնը, դժբախտաբար, անհեռանկար է Հայաստանի տեսակէտէ։

Պոլսոյ Պատրիարքական Աթոռը կը բաժնէ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ բոլոր նուիրապետական աթոռներուն կողմէ արտայայտուած դիրքորոշումը եւ հայ աշխարհին մէջ յառաջացած պոռթկումը՝ կրկնելով իր ամբողջական զօրակցութիւնը ի նպաստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ անոր Գահակալին։

Կ՚աղօթենք շարականի բառերով. «Թագաւոր Երկնաւոր, զեկեղեցի քո անշարժ պահեա, եւ զերկրպագուս անուանդ քում պահեա ի խաղաղութեան. Ամէն։

31 Մայիս 2024
14533
ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը