Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:08 31-05-2024

Կառավարության շենքի երեկվա խաղաղ «պաշարումը» մի քանի կարևոր բացահայտումներ արեց. Ավետիք Չալաբյան

Կառավարության շենքի երեկվա խաղաղ "պաշարումը" մի քանի կարևոր բացահայտումներ արեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«ա) հանրային բողոքը ճիշտ է կենտրոնացնել մեկ տեղում, մեկ հասկանալի հանրային թիրախի վրա։ Քաղաքով մեկ մինչ այդ անցկացվող անհնազանդության լոկալ ակցիաները իրականում ավելի շատ վատնում էին այդ էներգիան՝ առանց շոշափելի արդյունքի։

բ) երբ քաղաքացիները միասին են, միասնական առաջնորդությամբ, և ունեն հստակ նպատակ, շատ ավելի մոտիվացված են, արագ ինքնակազմակերպվում են, պատրաստ են ավելի երկար և համառ պայքարի, դա էլ իր հերթին բերում է հավելյալ հանրային ոգևորության և համախմբման։

Թիրախային հստակ գործողությունը իրապես բազմապատկում է քաղաքացիների էներգիան, ոգևորում է նրանց և մղում պայքարի շարունակման։

գ) ճշմարիտ խոսքը տեղ է հասնում, և ավելի ու ավելի է զինաթափում ոստիկաններին։

Կառավարության շենքը (իրականում նրա մի քանի սպառված բնակիչներին) պաշտպանող ոստիկանների մեծ մասը նույն ժողովրդից դուրս եկած տղերք են, նրանք էլ սկսում հասկանալ, որ իրենց դեմ ոչ թե օրինազանց ամբոխ է, այլ կազմակերպված քաղաքացիներ, որոնք օրինական նպատակ են հետապնդում, գործում են օրինական միջոցներով, և իրենց հետ էլ որևէ անձնական թշնամություն չունեն։

դ) Երբ ընտրում ես իշխանափոխության հասնելու խաղաղ և օրինական միջոցները, պետք է պատրաստ լինես երկարատև պայքարի, դրա սահմանների ընդլայնման ու գործիքակազմի ծավալման, դա էլ իր հերթին մեծ համառություն, ստեղծարար էներգիա, և բարձր կազմակերպում է պահանջում։ Կարևոր է նաև հստակ ռազմավարության առկայությունը, եթե նույնիսկ նրա մասին բացահայտ չի խոսվում՝ այդ դեպքում յուրաքանչյուր առանձին գործողություն տեղավորվում է միասնական տրամաբանության մեջ, և ճանապարհ է բացում դեպի հաջորդը, մինչև վերջնական հաղթանակ։

Երեկվա գործողությունը հույս է ներշնչում, որ կուտակված հանրային էներգիան կարող է այժմ հոսել ճիշտ հունով, և ի վերջո բերել ցանկալի նպատակի։ Այս ուղղությամբ գործ դեռ շատ կա անելու, բայց մինչ այդ ցանկանում եմ իմ խորին ակնածանքը հայտնել Բագրատ սրբազանին՝ այս օրերի իր հերոսական առաջնորդության, աննկուն պայքարի և անսպառ էներգիայի համար, և նաև շնորհակալություն հայտնել երեկվա և անցած ողջ շաբաթվա գործողություններին մասնակցած մեր բոլոր արժանապատիվ հայրենակիցներին՝ միասին մենք այն ուժն ենք, որը նոր էջ է բացելու մեր երկրի պատմության մեջ, և հենարան դառնա վերածնվող հայկական պետությանը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում