Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:46 30-05-2024

Քանի դեռ էս իշխանությունը կա, ամեն ինչ հնարավոր է․ ամենավատ բաները․ Լիլիթ Բլեյան

Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բա ո՞նց անենք, որ անկեղծությանդ հավատամ, ա՜յ հեռու կամ մոտիկ, իրական կամ ֆեյսբուքյան ընկեր։

Ախր 2020թ-ից, երբ էս իշխանությունները մեզ մտցրին մեր անկախ պատմության ամենածանր փուլը, դու որևէ անգամ դուրս չեկար ու քո դեմքով չպահանջեցիր նրանց հրաժարականը։ Էս իշխանությունները մեր սրտին խփեցին, կոտրեցին մեզ ամենավատ ձևով։ Քո մեջ որևէ զգացմունք չարթնացա՞վ։ Քո մեջ մեր էս հսկա դժբախտությունը որևէ լուրջ ցնցում չառաջացրե՞ց։ Դու չփոխվեցի՞ր էդ ցավից։ Դու էն նույն դո՞ւ-ն ես, որ կար 2020-ից առաջ։ Էդ ի՞նչ քարից ես դու։

Ամեն անգամ մի պատրվակ գտար` էս մի ընդդիմությունը լա՜վը չի, էն մյուսը ծրագի՜ր չունի, էն երրորդի հայացքը դեպի հյուսի՜ս է, հարա՜վ է, չորրորդի անցյալն ու ներկան, և այլն։

Լավ, բայց ընդդիմությունն ի՞նչ կապ ունի։ Քո', անձամբ քո' հայացքների հետ էդ ամենը ի՞նչ կապ ունի։ Դու գնացի՞ր, փնտրեցի՞ր քո սեփական եղանակը` էս իշխանությանը հեռացնելու։ Գնացի՞ր, անձամբ դեմքներին ասացի՞ր, թե ինչ ես մտածում։ Անձամբ ընդվզեցի՞ր։ Արեցի՞ր ինքդ որևէ բան։ Թե՞ հակառակը արեցիր։

Թե՞ ամեն ինչ արեցիր` քո ուժերի սահմաններում, որ դժբախտություն բերող էս խումբը մնա ու շարունակի դժբախտություններ բերել։ Արցախի շրջափակման 9 ամիսների ընթացքում քո լռությամբ կամ գուցե "ճիշտ պահի" խոսելով օգնեցի՞ր, որ սրանք մնան, որ Արցախի հարցը "մինչև վերջ լուծվի"։ Էն ժամանակ չէի՞ր պատկերացնում։ 2023թ. սեպտեմբերից հետո պատկերացնո՞ւմ ես արդեն, որ քանի դեռ էս իշխանությունը կա, ամեն ինչ հնարավոր ա։ Ամեն ինչ, հասկանո՞ւմ ես, ամենավատ բաները։ Արցախից հետո է՞լ չես հավատում։ Բա ե՞րբ կհավատաս։

Դու ինքդ, անձամբ, էսօր ունե՞ս իրավունք` հանրահավաքի դուրս եկող որևէ մարդու որևէ պահանջ ներկայացնելու։ Ինչո՞ւ է քեզ հուզում, թե հրապարակում ո'վ ինչպես է էս իշխանությունների դեմ իր պահանջը ձևակերպում, եթե քո իրական պահանջն էն է, որ էս իշխանությունները մնան։

Ի՞նչ ես ուզում, պա'րզ ասա, պա'րզ։ Էս շարժումը դուրդ չի՞ գալիս, գնա' ու քո սեփական շարժումը սկսիր։ Մարդիկ կան` էդպես էլ անում են։ Էս շարժումը քո բարձր ճաշակին չի՞ բավարարում, քո սեփական բողոքը ձևակերպիր ու քո պահանջը ներկայացրու` շարժմանը չէ, էս իշխանությունների'ն, որոնցից դժգոհ ես։

Թե՞ գոհ ես։ Եթե գոհ ես, ինչո՞ւ պարզ չես ասում։ Ամաչո՞ւմ ես։ Ինչի՞ց ես ամաչում։

Պարզ ասա, պարզ։ Պարզ խոսեք, իրար հասկանանք։ Մեծ մարդիկ եք, թարգեք էս պախկվոցին, հոգնեցինք»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին