Ներքին 2 տարի առաջ - 08:40 30-05-2024

Գագիկ Ծառուկյանը Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը. Իվետա Տոնոյան

Տելեգրամյան ալիքներից մեկով այսօր տեղեկություն է տարածվել, թե իբր տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը, և Ծառուկյանը մերժել է Սրբազանի խնդրանքը՝ միանալ շարժմանը, բերելով ինչ-որ պատճառաբանություններ։ Այս մասին գրել է Իվետա Տոնոյանը․

«Պաշտոնապես պետք է արձանագրեմ, որ բացառությամբ այդ «տեղեկատվության» առաջին մասի, մնացածը հորինվածք է և չի համապատասխանում իրականությանը։

Գագիկ Ծառուկյանն իրոք Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը, ընտանեկան միջավայրում՝ ընթրիքի սեղանի շուրջ։ Իսկ ինչպես հայտնի է, հայկական հյուրընկալության կանոնների համաձայն՝ ընտանեկան օջախում հյուրընկալության ժամանակ ընդունված չէ քննարկել աշխատանքային, առավել ևս՝ քաղաքական հարցեր։ Սակայն մի փոքր բացելով հանդիպման փակագծերը ասեմ, որ Բագրատ Սրբազանը Գագիկ Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով, ինչին Գագիկ Ծառուկյանը անմիջապես դրական արձագանք է տվել և շեշտել, որ անհապաղ կհանձնարարի բարեգործական հիմնադրամի աշխատակազմին կազմակերպել աջակցության տրամադրման գործընթացը։

Ի դեպ բարեգործական հիմնադրամի աշխատակազմի և թիմակիցների հետ Գագիկ Ծառուկյանի հանդիպման տեսանյութն առկա է։ Եվ վերջում, զուտ ժամանակագրորեն այդ «տեղեկատվությունը» տարածվել է այն ժամանակ, երբ ընթրիքը դեռ ընթացքի մեջ էր։ Սա ևս մի փոքր, բայց կարևոր դետալ է առ այն, որ տեղեկությունը, մեղմ ասած, լիարժեք չէ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը