Ներքին 2 տարի առաջ - 19:23 29-05-2024

Զորամասի հրամանատարի տեղակալը Ford Fusion-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդին, ապա բախվել Hyundai Elantra-ին. կա 5 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 29-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններոմ «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, Վեդիի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հեծանվորդին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել դեպի Երևան ընթացող «Hyundai Elantra»-ին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր առաջ ընթանալով հայտնվել դաշտում։

Վրաերթ-վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։

«Ford Fusion»-ը վարել է ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատարի տեղակալը։

Վարոդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը