Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:17 27-05-2024

Ո՛չ Փաշինյանին եմ հավատում, ո՛չ իր երդվելուն. հարցում

Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին Տավուշ կատարած այցի շրջանակներում զրուցել է գյուղի բնակչների հետ, պատասխանել նրանց հարցերին։

Կիրանցեցիներից մեկը վարչապետին հիշեցրել է ՀՀ սահմանից չզիջելու երդման մասին, ինչին ի պատասխան Փաշինյանն ասել է․

«Ես հիմա էլ երդվում եմ, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել սահմանազատման ժամանակ։ Սա այն քարտեզն է, որով դե յուրե գոյություն ունի պետական սահման Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև»։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Նիկոլ Փաշինյանը երդվել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել։ Նրա երդվելուն հավատո՞ւմ եք»:

Հարցվածների մի մասը բացասական պատասխանեց։ «Ո՛չ իրեն եմ հավատում, ո՛չ իր երդվելուն։ Ինչքա՞ն խաբեց ժողովրդին»։

«Իհարկե, ո՛չ։ Ինչո՞ւ պետք է հավատամ էդ սուտխոսանին»,- նշեց անցորդներից մեկը։

Եղան նաև Նիկոլ Փաշինյանի խոսքին հավատացողներ։

«Ես չեմ հավատում ընդդիմադիր ուժերին»,- ասաց մի կին։

Որոշ քաղաքացիներ ասացին, որ ոչ ոքի չեն հավատում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ԱԺ ընտրություններից առաջ հայտարարում էր, թե ձեռքը կկտրի, բայց Տավուշի սահմանակից գյուղերի առնչությամբ ոչինչ չի ստորագրի, իսկ 2 ամիս առաջ ասում էր՝ եթե այդ հողերը չտան, ապա պատերազմ կսկսվի։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր