Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:47 27-05-2024

Արժանի՞ է արդյոք մի պետություն կարեկցանքի, երբ իր սեփական 150 000 քաղաքացու մատնում է սովի

Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եկեք մի քիչ ձեզ պատմեմ Նիկոլի Հայաստանի «ինքնիշխանության» ու աշխարհում վայելող «հարգանքի» մասին։

Լոռվա և Տավուշի այս ջրհեղեղը սարսափելի մեծ մասշտաբներ ունեցավ ու դեռևս առկա է էլ ավելի մեծ աղետի սպառնալիք․ քանի որ վթարային են Ձորագետի ջրամբարի ամբարտակն ու Թեղուտի պոչամբարը։ Առաջինի վթարը մի նոր ջրհեղեղ է առաջացնելու, իսկ երկրորդը՝ նաև բնապահպանական սարսափելի աղետ։
Առհասարակ, երբ որևէ երկրում բնական կամ տեխնոլոգիական որևէ աղետ է լինում կամ այդպիսի աղետի լուրջ սպառնալիք է առաջանում, բազմաթիվ երկրներ, առաջին հերթին գործընկերներն ու հարևանները իրենց օգնությունն են առաջարկում և այդ օգնությունն օպերատիվ կերպով տրամադրում․ հաճախ հաշված ժամերի ընթացքում։

Մինչդեռ Հայաստանին պատուհասած այս աղետը (տվյալ դեպքում նկատի ունեմ ջրհեղեղը, ոչ թե Նիկոլը) կարելի է ասել անտեսվեց։ Միայն Ռուսաստանը բառացիորեն կեսբերան, Զախարովայի բերանով ասեց, թե․ «դե լաաավ, լավ, պետք լինի կօգնենք, համ էլ մի երկու բան տվել ենք»։ Եվս մի քանի պետություն ասեցին, որ իրենք հերթապահ ցնցվել են։ Կարողա դաժե աղոթում են․ մտքում։ Ու վերջ։

Այ սա է նիկոլյան Հայաստանի վարկն ու տեղն աշխարհում, երբ աղետի մեջ ընկնելուց նույնիսկ տարրական էմպատիա, կարեկցանք, ցավակցության զգացում չենք առաջացնում․ այլ բառերով ասած՝ մեզ մարդ չեն համարում։

Ես «քաղաքակիրթ աշխարհ» հասկացության հանդեպ միշտ սկեպտիկ եմ եղել։ Բայց ամեն դեպքում, մինչև Եվրոպային, ԱՄՆ-ին․ տո թեկուզ Ռուսաստանին երեսպաշտության ու հակահումանիզմի մեջ մեղադրելը, ինքներս մեզ հարցնենք․ իսկ արժանի՞ է արդյոք մի պետություն կարեկցանքի, աջակցության և գոնե նվազագույն հարգանքի, երբ իր սեփական 150000 քաղաքացու մատնում է սովի, ունեզրկման, ապա նաև իրավազրկման։ Ու դա դեռ քիչ է, այդ 150000-ին մի հատ էլ դարձնում է ատելության ու հալածանքների թիրախ։
Եվրոպացիները, ամերիկացիները, ռուսները - մնացած բոլորը․ կարող են երեսպաշտորեն լռել այդ ամենի մասին, չտեսնելու տալ, կարող են կեղծավոր ժպտալ, եթե պետք է, բայց արհամարհանքից ու զզվանքից բացի որևէ այլ մարդկային զգացում մեր հանդեպ չեն ունենա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ