Ներքին 2 տարի առաջ - 16:04 27-05-2024

Երեկոյան շարժվելու ենք դեպի Սարդարապատ և գիշերենք այնտեղ․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիների հետ քննարկեց հետագա անելիքները․

«Ժամը 17։00-ից սկսած լինելու ենք Շահումյանի հրապարակում։ Ժամը 18։00-ին գնալու ենք Սարդարապար, գիշերը մնալու ենք, և պետք է նշենք Հանրապետության տոնը։ Առավոտյան էլ տոնախմբելու ենք, հիշատակելու ենք, ապա վերադառնանք»։

Նա նշեց, որ Սարդարապատ գնալու են մեքենաների շարասյունով բայց և չցանկացավ շատ մանրամասնել, թե ինչ են պատրաստվում անել։

Սրբազանի ելույթը, սակայն, մի պահ ընդհատվեց, քանի որ ոստիկանները եկեղեցու տարածքից բերման ենթարկեցին մեկ քաղաքացու այն ժամանակ, երբ Սրբազանը նրանց ցանկացավ հրավիրել շարքի առաջ։

Հիշեցնենք, ոչ Նիկոլ Փաշինյանը ամեն տարի մայիսի 28-ին վաղ առավոտյան ուղևորվում է Սարդարապատի հուշահամալիր, ինչի հետևանքով Սարդարապատի հուշահամալիր տանող ժանապարհը մի քանի ժամ փակ է լինում ինչպես քաղաքացիների, այնպես էլ լրագրողների համար։ Ըստ երևույթին, Փաշինյանը վաղը ևս ուղևորվելու է Սարդարապատ և այս ակցիան գուցե խոչընդոտ հանդիսանա Փաշինյանի համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան