Ներքին 2 տարի առաջ - 16:44 26-05-2024

Հանրապետության հրապարակում 1 րոպե լռությամբ հարգեցին Լոռու մարզում ջրհեղեղից զոհի հիշատակը

Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը։

Բագրատ Սրբազանը նախքան հանրահավաքը բացելը, անդրադարձավ Լոռու և Տավուշի մարզերում բնական աղետից, ջրհեղեղից տոժածներին, առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել զոհվածի հիշատակը։

Բագրատ Սրբազանի խոսքից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը։

Նշենք, որ Հանրապետության հրապարակում այս պահին ընթացող հանրահավաքին մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ։

Ամենից շատ դիտված