Ներքին 2 տարի առաջ - 11:42 25-05-2024

Ինչու է Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք կատարել Վանաձորում

«Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

«Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանը ուղևորվում էր Տաշիր։

Ամենից շատ դիտված