Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 20:30 24-05-2024

Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել Մոսկվա․ քաղաքագետի կարծիքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպերկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների։

«Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա», - ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարկվել է ԱԳՆ-ի պաշտոնական կայքում։

Ռուսական կողմը Կոպերկինին Մոսկվա կանչելու որոշման վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշեց՝ քանի որ այս որոշման վերաբերյալ հստակ ինֆորմացիայի չենք տիրապետում, կարող ենք միայն ենթադրություններ կատարել՝ հիմնվելով մի քանի դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել միառժամանակ։

Քաղաքագետը հիշեցրեց, որ նախքան դեսպանին հետ կանչելը Բելառուսի նախագահը գնացել էր Ադրբեջան և հանդիպել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ այժմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է Մինսկում գտնվում: Նա նշեց, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է, որ հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ ու առաջարկներ ունի՝ կապված Հարավային Կովկասի տարածաշրջանի հետ։

«Այսինքն՝ նման հայտարարությունները պատահական չեն արվում, և նույն օրը ՀՀ-ում Ռուսաստանի դեպանը հետ կանչվեց խորհրդակցությունների։ Պետք է ենթադրել, որ Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը փոխվում է, որին պետք է ինչ-որ բաներ հաջորդեն։ Սա կարելի է ինչ-որ առումով կապել նաև Իրանի ղեկավարության փոփոխության հետ՝ հայտնի միջադեպից հետո(նկատի ունի Իրանի նախագահական ուղղաթիռի կործանումը, որի հետևանքով զոհվեցին այդ երկրի նախագահն ու ԱԳ նախարարը-խմբ․)»,- ասաց Դանիելյանը՝ համոզմունք հայտնելով, որ Հարավային Կովկասում այժմ կտրուկ իրավիճակ է փոխվում, որի մասին դեռևս չենք կարող դատել, սակայն մոտ ժամանակներս կիմանանք այն մասին։

Հարցին, թե ՌԴ դեսպանին Մոսկվա կանչելու որոշումը կարո՞ղ է պայմանավորված լինել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությամբ, որ ՀԱՊԿ անդամներից առնվազն երկուսը մասնակցել են 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը՝ քաղաքագետը պատասխանեց, որ պատճառը կարող է նաև այդ հայտարարությունը լինել։ Նրա խոսքով՝ այդ հայտարարությունը պետք է դիտարկել այն առումով, որ դրան Հայաստանի ղեկավարության կողմից կարող է ինչ-որ կտրուկ քայլ հետևել․

«Հնարավոր է, որ դա արդեն կարող է աշխարհաքաղաքական վեկտորի կտրուկ փոփոխություն նշանակել։ Ուստի՝ այս իրավիճակին տիրապետելու համար Ռուսաստանն իր դեսպանին հետ է կանչում՝ խորհրդակցելու»։

Ստեփան Դանիելյանից նաև հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ կարող է այս որոշումը պայմանավորված լինել Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների հետ։ Ի պատասխան՝ քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ի ներքաղաքական զարգացումներն այդ որոշման հետ չեն կարող կապ ունենալ, որովհետև դրանք սկսվել էին շատ ավելի շուտ ու տարերային՝ կապված Տավուշում տեղի ունեցող դեպքերի հետ։

Անդրադառնալով ընդդիմադիր որոշ գործիչների կողմից հնչող հայտարարություններին, որ Սերգեյ Կոպերկինը բավականին սերտ հարաբերություններ ունի ՀՀ գործող իշխանությունների հետ և վերջինս Մոսկվայում ՀՀ-ում տիրող իրավիճակն ամբողջովին չի զեկուցում՝ քաղաքագետը նշեց՝ չգիտի, թե Ռուսաստանի դեսպանը Մոսկվայում ինչ է զեկուցում և ինչ հարաբերություններ ունի ներկայիս իշխանությունների հետ, ուստի այս կապակցությամբ չի կարող տեսակետ հայտնել։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի