Արտաքին 2 տարի առաջ - 12:20 24-05-2024

Իրանի գերագույն առաջնորդն այցելել է Ռայիսիի հարազատներին

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին այցելել է ողբերգական ավիավթարից զոհված նախագահ Էբրահիմ Ռայիսիի հարազատներին։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Ալի Խամենեին հուզիչ զրույց է ունեցել հանգուցյալ նախագահի հարազատների հետ և իր ցավակցությունը հայտնել նրանց։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել էին Իրանի 8 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նախագահ Էբրահիմ Ռայիսին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Նախնական վարկածով՝ սա դժբախտ պատահար էր՝ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։




Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը