Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 23:15 23-05-2024

Եկեղեցին, քաղաքականությունը և Փաշինյանի հիշողության կորուստը. Եկեք հետ տանք

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խստորեն քննադատում են Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած համազգային շարժումը։ Ավելին՝ ՔՊ-ականները, այդ թվում Փաշինյանը, այս օրերին առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ եկեղեցին և նրա սպասավորներն իրավունք չունեն մասնակցել քաղաքական գործընթացներին, իրենց անհամաձայնությունը հայտնել գործող իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությանը։

Մայիսի 7-ին՝ իր հերթական մամուլի ասուլիսի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն իր ընտանեկան «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հարցին ի պատասխան պնդել էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում:

«Կառավարությունը չպետք է միջամատի եկեղեցու գործերին: Հայ Առաքելական եկեղեցին ունի գործունեության իր կանոնները, իր կանոնակարգը: Բայց ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում: Դա շատ ակնհայտ է: Իսկ ինչո՞ւ պետք է կաթողիկոսն առաջնորդի քաղաքական շարժում»,- ասաց Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ շարժման նպատակը նախորդ իշխանություններին Հայաստանում կրկին իշխանության բերելն է:

Հատկանշական է, որ դեռևս մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն այս հարցի վերաբերյալ բոլորովին այլ մոտացում ուներ և գտնում էր, որ Հայաստանը ժողովրդավրական երկիր է, իսկ եկեղեցին ցանկանության դեպքում կարող է կուսակցություն բացել և մասնակցել քաղաքական գործընթացներին։

«Բայց կա նաև հետևյալ հանգամանքը. եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն և այդ կուսակցության շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի և ընտրողների առաջ էլ, և այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա»,- Պարզ լճի տարածքում դպրոցականների հետ հանդիպման ժամանակ ասել էր Փաշինյանը։

Հավանաբար Հայաստանի վարչապետը այս հարցում նույնպես հիշողության կորուստ է ունեցել, կամ վերջին 1 տարում վերջինիս պատկերացումները գլոբալ փոփոխությունների են ենթարկվել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին