Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:35 22-05-2024

Արաբկիրում շինարարները հողով ծածկել են անձրևատարն ու լճակներ ստեղծել բնակիչների համար 

Արաբկիր վարչական շրջանում տևական ժամանակ է կատարվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ։ Քաղաքապետարանից հայտնել էին, որ Արաբկիրի շուկայից 100 մետր ներքև, Կոմիտասի 49 շենքի հարակից տարածքում նախատեսվում է այգի հիմնել։ Սակայն քաղաքացիները տեղյակ չեն, թե այգու փոխարեն ինչ շինարարություն է կատարվում։

Oragir.News-ը նկարահանումներ իրականացրեց տարածքում, փորձելով հասկանալ, թե ի՞նչ աշխատանքներ են այնտեղ կատարվում։

Մեր հարցերին ի պատասխան՝ տարածքով անցնող քաղաքացիներն ու հարակից բնակելի շենքերի բնակիչները նշեցին, որ տեղյակ չեն, թե ինչ աշխատանքներ են կատաևվում․

«Մեզ էլ չեն ասում, մենք էլ հարցնում ենք, ոչ ոք ոչինչ չի ասում»։

Շինարարությունը սկսելուն պես շինարարները հող են լցրել անձրևաջրերի հեռացման համար նախատեսված անձրևատար դիտահորի մեջ, որպեսզի հանված հողն իրենց աշխատանքին չխանգարի։

Տարածքում գործող լեզվի կենտրոնի աշխատակցուհիներից մեկը պատմեց, թե օրեր առաջ դիտահորի փակվելու պատճառով անձրևջրերից լճակներ են գոյացել և լուրջ խոչընդոտներ առաջացրել քաղաքացիների տեղաշարժի համար։

«Շինարարությունը հենց սկսվել է, բերել հող են լցրել լյուկերի մեջ, իսկ անձրևի ժամանակ անձրևաջրերի հոսքը լցվում է էս 2 դալանի տակ։ Ծրագրով նախատեսված է վիշապաձև կառույց, և կառույցի կողքին՝ ինչ-որ այգի, բայց ծառը չի կարող աճել էս քարերի մեջ»,- ասաց լեզվի կենտրոնի աշխատակցուհին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը