Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:23 22-05-2024

ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով դեղորայքի ներմուծման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, շարունակելով անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության սահմանով դեղորայքի անօրինական տեղափոխման ուղղությամբ, բացահայտել է դեղամիջոցների մաքսանենգության 2 դեպք:

«Օրերս ՊԵԿ ՄԴՊ վարչության Օպերատիվ Հետախուզության բաժին տվյալներ էին ստացվել այն մասին, որ Գ. Կ.-ն, հանդիսանալով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներից մեկի պետ, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Երևան ուղևորվող գնացքի երթուղով, պարբերաբար, ՀՀ է տեղափոխում մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք։

Օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՊԵԿ աշխատակիցները Երևանի Սասունցի Դավիթ կայարանի մուտքի մոտ` ավտոկայանատեղիում, մոտեցել են քաղաքացի Գ. Կ.-ին, ով այդ պահին փորձել է իր մեքենայի բեռնախցիկում տեղավորել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող գնացքով, իր իսկ կողմից ներմուծած՝ շուրջ 25 կգ քաշով, երկու մեծ սև պոլիէթիլենային տոպրակ: Գ. Կ-ն հրավիրվել է ՊԵԿ ՄԴՊ վարչություն, որտեղ ներկայացրել է իր ձեռքի պոլիէթիլենային տոպրակներում առկա ապրանքները: Ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ ամբողջը դեղորայք է եղել։

Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, որը տրամադրվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն։

Մեկ այլ դեպքով, ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ քաղաքացի Դ. Ս.-ն, իր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցով մաքսային հսկողությունից թաքցնելով, Վրաստանից Հայաստան է տեղափոխում դեղորայք:

Հիշյալ օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՄԴՊ վարչության աշխատակիցները Դ. Ս.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը, Վրաստանից ժամանելուց հետո ուղեկցել են «Ուրբան լոջիստիք սերվիսիս» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտի: Մաքսային զննման արդյունքում տվյալ տրանսպորտային միջոցի դռների և բեռնախցիկում առկա գազաբալոնային համակարգի միջից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 24 կգ քաշով, տարբեր տեսակի դեղամիջոց:

Կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, որը տրամադրվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ