Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:46 22-05-2024

Փաշինյանն ասում ա՝ Արցախը «պավադոկ» էր ՀՀ-ի վզին, փաստորեն պետք էր կտրել․ Արթուր Խաչատրյան

Պարոն Սուքիասյան, չափը որոշվում է օրենքով, ոչ թե օրենքը խախտելով: Այս մասին այսօր ԱԺ-ում ելույթ ունենալով՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ելույթին, ով ընդդիմությանը կոչ էր արել չափը ճանաչել, հակառակ դեպքում իրենց հանդեպ կկիրառվեն այն միջոցները, որոնք կիրառվում էին նախկին իշխանությունների տարիներին:

«Երեկ երեկոյանից ԱԺ-ի բակում փշալարով մեքենա է կանգնած, տե՞նց եք չափը գծում: Կամ Կիրանցում ոստիկանները փակել են, երբ հարցնում ենք՝ ինչի հիման վրա եք փակել, ասում են՝ հրաման ենք կատարում, տե՞նց եք չափը գծում: Պետությունը վոլյունտարիստական կազմակերպություն չի, պետությունն օրենքներով է առաջնորդվում»,-ասաց նա:

Ապա Խաչատրյանը դիմեց իշխող ուժի ներկայացուցիչներին. «Պարոնայք և տիկնայք ՔՊ-ականնե՛ր, դուք սխալ եք հասկացել Ջորջ Օրուելի վեպը։ Նա այդ վեպը («Անասնֆերմա»-խմբ) գրել է, որպես նախազգուշացում դիկտատուրայի, վոլյունտարիզմի տոտալիտարիզմի դեմ։ Ինքը դա չէր գրել որպես պետական կառավարման ուղեցույց... Դուք հվատարիմ Օրուելի հակացուցումներին, նմանատիպ պոստուլատներով եք փձորձում մարդկանց ուղեղը լվանալ: Ասում եք՝ «կեղծիքը լեգիտիմություն է», «զիջումը նվաճում է» և շեդևր՝ «կապիտուլյացիան հաղթանակ է»։ Ասում է՝ մենք ոչ թե 4 գյուղ հանձնել ենք, այլ 4 գյուղ գրավել ենք, Ադրբեջանից խլել ենք մեր դեմ կռիվ սկսելու լեգիտիմությունը: Ադրբեջանը ե՞րբ է լեգիտիմություն փնտրել պատերազմ սկսելու համար:

Ձեր միակ լեգիտիմությունը, որը փնտրում եք՝ Ադրբեջանի բարեհաճ վերաբերմուքն է։ Ադրբեջանին կարգել եք լեգիտիմության և անվտանգության երաշխավոր»,- հայտարարեց ընդդիմադիր գործիչը։

Հայտնելով, որ իր կերդոյին համապատասխան ՔՊ-ն կրկին բացի իրենից մեղավոր է տեսնում բոլորին, Արթուր Խաչատրյանն ասաց. «Ասում են կիրանցեցիներն են մեղավոր, այ եթե կիրանցեցիները չբողոքեին, չընդվզեին, որ իրենց երկիրը, հողը տալիս են թուրքին՝ քարտեզն ավելի լավը կլիներ։ Դրանով գիտե՞ք ինչ եք անում՝ ավանսով ինդուլգենցիա եք առնում, որովհետև հայտարարում եք, որ սահմանազատումը լինելու է նույն սկզբունքով, իսկ նույն սկզբունքը՝ կապիտուլյացիան է: Ժողովրդին վախեցնում եք, ասում եք՝ եթե ընդվզեք, ավելի վատ կլինի:

Ասում են՝ մեղավոր են ղարաբաղիցները, որ Ղարաբաղը տվեցին: 100 հազար ղարաբաղցիները պետք է կռվեին 10 մլն ադրբեջանցիների դեմ, այն պայմաններում, երբ Հայաստանը դավաճանեց իր հանձնառությանը որպես Արցախի անվտանգության երաշխավոր»,- ասաց Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ ՔՊ-ական պատգամավորները հայտարարում էին, որ Հայաստանը Արցախի պատանդը չէ, Հայաստանն Արցախին գրավ չենք դնի. «Փաշինյանը հայտարարում է՝ Արցախը «պավադոկ» էր, թոկ էր Հայաստանի վզին: Բնականաբար, եթե թոկ էր, պետք է այդ «պավադոկը» կտրել: Փաշինյանն ասում է՝ որոշ միջազգային կենտրոններ Արցախի հարցն օգտագործում էին որպես «պավադոկ», թոկ: Բնականար, պետք է կտրեիք այդ թոկը, ու կտրվեց էդ թոկը: Այստեղ տեղի ունեցած շահերի զուգամիտում: Պետք էր մեկին մեղավոր կարգել: Էստեղ Արայիկ Հարությունյանը հետ է քաշվում, ամբողջ քաղաքական էսթաբլիշմենթի կոնսենսուսով ընտրվում է նոր նախագահ եւ 10 օր հետո Ադրբեջանը հարձակվում է: Շահեց Ադրբեջանը, շահեց այսօրվա ՀՀ կառավարությունը: Սա ՔՊ-ի եւ «Յենի Ադրբեջանի» շահերի համադրման հրաշալի օրինակ է»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան