Արտաքին 1 ամիս առաջ - 21:47 30-08-2026

Մեքսիկայի ափերի մոտ ձևավորվել է «Կարինա» փոթորիկը

«Կարինա» փոթորիկը ձևավորվել է Խաղաղ օվկիանոսում՝ Մեքսիկայի ափերի մոտ, և առաջիկա օրերին կարող է ուժեղանալ՝ դառնալով հզոր փոթորիկ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Փոթորիկների ազգային կենտրոնի աղբյուրին։

Ցիկլոնի կենտրոնում կայուն քամու արագությունը հասել է 130 կմ/ժ-ի, ինչը համապատասխանում է Սաֆիր - Սիմփսոնի սանդղակի առաջին կարգին։ Մեծ ուժի փոթորիկներ են համարվում երրորդ կարգի և ավելի բարձր կարգի համակարգերը։

Կիրակի օրը «Կարինան» գտնվում էր մոտ 1,3 հազար կմ հեռավորության վրա՝ Կալիֆոռնիայի թերակղզու հարավային ծայրակետից հարավ-արևմուտք, և շարժվում էր հյուսիս-արևմուտք՝ մոտ 24 կմ/ժ արագությամբ։ Օդերևութաբանների կանխատեսմամբ, փոթորիկը կշարունակի հեռանալ դեպի բաց օվկիանոս և ցամաքին անմիջական վտանգ չի ներկայացնում։

Միաժամանակ մասնագետները նախազգուշացրել են վտանգավոր ալեկոծության և ուժեղ հակադարձ հոսանքների մասին, որոնք կարող են առաջանալ Մեքսիկայի հարավ-արևմտյան ափերի և Կալիֆոռնիայի թերակղզու առանձին հատվածներում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում