Ներքին 2 տարի առաջ - 10:00 22-05-2024

Աբովյանում բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes»-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում՝ «Աբովյան» բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են «Mercedes» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «Mercedes»-ը կողաշրջվել է, իսկ 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված