Ներքին 2 տարի առաջ - 19:03 20-05-2024

Կանգնում էր պատուհանի մոտ և անընդհատ նայում գետին․ բացառիկ մանրամասներ՝ Փամբակում հայտնաբերված մահացած կնոջ մասին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մայիսի 17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, քաղաքացիների օգնությամբ մայիսի 15-ից որոնողական աշխատանքներ կատարելով, ժամը 13։00-ին Փամբակ գյուղի դպրոցի ուղղությամբ հոսող Փամբակ գետում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Երանուհի Գրիգորյանի դին։

58-ամյա Երանուհի Գրիգորյանը աշխատում էր «Եդեմ» ռեստորանում՝ որպես տեխնիկական աշխատակցուհի։

Oragir.News-ը կապ հաստատեց «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհիներից մեկի հետ, ով մեզ հետ զրույցում նախ հերքեց բոլոր պտտվող լուրերը, թե իբրև Երանուհին դուրս էր եկել ռեստորանից ընդմիջման գնալու նպատակով․

«Ընդմիջումը ռեստորանում ենք անում։ Տենց բան չկա։ Օրը քանի անգամ ուզենք՝ ուտում ենք, սուրճ ենք խմում։ Մենք սուրճը խմեցինք, ինքը իջավ ներքևները մաքրելու։ Ուզում էինք ճաշի կանչել, տեսնենք՝ չկա։ Այստեղ մենք մի ընտանքի պես ենք աշխատում։ Այդքան շատ էլ չենք, որ մեկը մյուսի հետ կոնֆլիկտ ունենա»։

Նրա խոսքով՝ Երանուհին բնակվել է քրոջ և եղբոր կնոջ հետ, ունեցել է մեկ որդի, ով ապրում է Ռուսաստանում։

Գործընկերուհին նշեց, որ ողբերգական դեպքի նախորդ օրերին Երանուհին իրեն տարօրինակ է պահել, մյուս աշխատակիցներն էլ նրան պարբերաբար հորդորել են գետի տարածքը չանցնել․

«Այդ հատվածում երկաթով ցանց կա, և նույնիսկ շղթայով կողպեք էր դրված։ Ինքը երևի ուզեցել է անցնել՝ ինչ է արել, ինչ չի արել, մենակ ինքը կարող էր ասել, եթե հետ գար։

Նա անընդհատ ասում էր՝ ես տուն չեմ ուզում գնալ, ուզում եմ գալ գործի, տանը չեմ ուզում մնալ։ Մի քանի օր կանգնում էր խոհանոցի պատուհանի մոտ և անընդհատ նայում գետին։ Ասում էր՝ եթե ես մի օր չաշխատեմ, ինձ տանը չեն պահի, գնում եմ տուն, իմ պորտմանը վերցնում են իմ ձեռքից»։

Երանուհու հուղարկավորությունը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 19-ին։

Ռեստորանի անձնակազմը ներկա է եղել հուղարկավորությանը և զարմացած են, որ Երանուհու պատմածը տան անդամների մասին և նրանց տեսածը հակասում են իրար․

«Մենք մոտեցանք սրահում քրոջ, եղբոր կնոջ հետ խոսեցինք, շատ լավ մարդիկ էին։ Մենք միշտ իր պատմածներից վատն ենք մտածել, պատկերացրել, վատով ենք տրամադրվել։ Բայց իրականում շատ լավ մարդկանց տպավորություն թողեցին, որ մենք զարմացանք»,- եզրափակեց գործընկերուհին։

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գործող «Եդեմ» ռեստորանային համալիրի աշխատակիցը ժամը 15։30-ի սահմաններում ռեստորանի տարածքից դուրս էր եկել և չէր վերադարձել։ Ոստիկաններն ու փրկարարները մի քանի օր նրան փնտրելուց հետո գտել են նրա դին Փամբակ գետում։

Գոհար Անանյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան