Արտաքին 2 տարի առաջ - 19:55 18-05-2024

Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շոշափվել են երկկողմ համագործակցության և տարբեր ձևաչափերով առաջիկա շփումների որոշ հարցեր։ Հաստատվել է ռուս-ղազախական դաշինքի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ հանձնառությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Պուտինը նաև ջերմորեն շնորհավորել է Տոկաևին ծննդյան օրվա առթիվ։

Բացի այդ, Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՌԴ նախագահը Չինաստան կատարած այցից հետո Ղազախստանի նախագահի հետ կիսվել է իր տպավորություններով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի