Մամուլ 2 տարի առաջ - 07:29 18-05-2024

«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ «Հայաստան» խմբակցության անկուսակցական պատգամավոր Գեղամ Նազարյանը, ով մայիսի 17-ին Կիրանցում տհաճ միջադեպի կիզակետում էր, այժմ թիրախավորվում է ոչ միայն լրագրողին վիրավորելու համար, այլեւ իշխանական թեզեր առաջ տանելու համար: Անգամ համացանցում մտահոգություններ են հնչում, թե Նազարյանը գուցե չմիանա անգամ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու նախագծին:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Գեղամ Նազարյանի հետ՝ պարզելու համար այս լարված իրավիճակում, երբ մայրաքաղաքում Բագրատ Սրբազանը ջանում է թիմը տանել դեպի իշխանափոխություն, իսկ Կիրանցում թեժ եւ լարված իրավիճակ է, Նազարյանը կմասնակցի՞ Սրբազանի առաջարկած իմպիչմենտին, թե՞ կխուսափի անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։
«Ինչ վերաբերում է այն ստոր լուրերին, թե ես, իբր, հնարավոր իմպիչմենտի դեպքում դեմ եմ արտահայտվելու կամ ձեռնպահ եմ մնալու, ապա կարճ եւ հստակ ասեմ` ես կողմ եմ արտահայտվելու։
Եվ ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր իմանալով, որ իմ եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ շատ վաղուց անձնական եւ ոչ անձնական որեւէ հարաբերություն չկա, դիտավորյալ լուրեր են տարածում, թե մենք մտերմիկ հարաբերություններ ունենք։

Գուցե շատ ժամանակ անց այս եւ այլ միջադեպերի, ասեկոսեների, իմ դեմ արդեն երկար՝ ամիսներ շարունակվող ուղղորդվող արշավի մասին մանրամասն անդրադառնամ, բայց հաստատ՝ ոչ հիմա։ Միայն մի խնդրանք. այս ամենի մեջ մի՛ ներքաշեք հերոս տղերքի ծնողներին։ Դուք անարգանքի սյունին գամում եք՝ գամեք. հանգիստ թողե՛ք իմ բախտակիցներին։ Առայժմ՝ այսքանը». – ասել է Նազարյանը։
Նա իր խոսքում նաեւ երկու անգամ նշել է, որ ցավում է լրագրողի եւ լրատվամիջոցի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար:

Ստացվում է, որ իմպիչմենտը խորհրդարան մտցնելու համար անհրաժեշտ ստորագրությունները կան. սպասենք նախագծի վերջնական տարբերակի պատրաստ լինելուն եւ վարչապետի թեկնածուի հայտարարմանը։ Այ դրանից հետո ՔՊ-ից եւս 18 հոգու քվեի կարիք կլինի, որ Փաշինյանը ստիպված լինի հեռանալ կառավարական կաբինետից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում