Արտաքին 2 տարի առաջ - 22:00 14-05-2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին

Իսրայելի ռազմաօդային ուժերը ճշգրիտ հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի կենտրոնական ռազմական շտաբին, որը գտնվում էր Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության շենքում, Գազայի հատվածի Նուսեյրաթ ճամբարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը, այդ մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հարձակման արդյունքում սպանվել է մոտ 15 մարդ, որոնցից 10-ը՝ արմատական ​​շարժման պարագլխային թևի անդամներ էին։

«Հիմնվելով հետախուզության վրա՝ իսրայելական ռազմաօդային ուժերը ճշգրիտ հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի կենտրոնական ռազմական շտաբի հրամանատարական շտաբին։ Օդային ուժերի հարվածների արդյունքում Գազայի հատվածում սպանվել է ահաբեկչական կազմակերպությունների շուրջ 15 զինյալ, որոնցից 10-ից ավելին ՀԱՄԱՍ-ի անդամներ են եղել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իսրայելական բանակի մամլո ծառայությունը նշել է, որ հարվածն իրականացվել է ճշգրիտ կառավարվող զինամթերքի կիրառմամբ՝ քաղաքացիական անձանց վնասը նվազագույնի հասցնելու նպատակով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում