Ներքին 2 տարի առաջ - 11:00 11-05-2024

Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակողը փաստերի ճնշման տակ խոստովանեց արարքը. shamshyan.com

Երեկ՝ մայիսի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության (վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Հովսեփյանի գլխավորությամբ), ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները (բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ), ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կատարելով հսկայածավալ ճիշտ և գրագետ աշխատանքներ, պարզել են մայիսի 9-ին Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում «Mercedes» և «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաների վրա կրակոցներ արձակած կասկածյալի ենթադրյալ գտնվելու վայրը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, այնուհետև տեսնելով, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, բացատրական աշխատանքներ են կատարում կասկածյալի հետ, ով ժամը 21:00-ի սահմաններում կամավոր ներկայանում է ոստիկանության Աշտարակի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը, ով Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Վահե Մովսիսյանն է, փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ ինքն է կրակոցներ արձակել իր մոտ եղած որսորդական հրացանով, որը նա գտել է Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող ձորից։

Վ. Մովսիսյանը ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրացանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը