Արտաքին Մամուլ 36 րոպե առաջ - 08:38 03-10-2026

Prosperity Institute-ն առաջարկել է բուհերը վերափոխել բանտերի

Բրիտանական վերլուծական կենտրոն Prosperity Institute-ը հանդես է եկել այն գաղափարով, որ հանցագործների պահման վայրերի գերբեռնվածության պայմաններում վաճառքի հանված համալսարանական շենքերը վերափոխվեն բանտերի։

«Լրացուցիչ հաստատությունները կարելի է օգտագործել բանտային համակարգի բեռնաթափման համար... Օրինակ՝ բրիտանական որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններ վերակառուցման ծրագրերի շրջանակում վաճառում են շենքեր, իսկ որոշ դեպքերում՝ նաև ամբողջական համալսարանական ավաններ»,- ասվում է կենտրոնի «Արդարադատության համար տարածքի ստեղծում. բանտերի տարողունակության ճգնաժամի հաղթահարման ծրագիր» զեկույցում։

Ինչպես նշվում է զեկույցում, համալսարաններից շենքեր գնելը և դրանք բանտերի վերափոխելը պետության համար զգալիորեն ավելի էժան կարժենա, քան զրոյից կալանավայրեր կառուցելը։ Բացի դրանից, զեկույցում առաջարկվում է նույն նպատակներով դիտարկել նաև գիշերօթիկ դպրոցների և բժշկական աշխատողների ուսումնական կենտրոնների գնումը։

2024 թվականից բրիտանական իրավապահները բանտերի գերբեռնվածության պատճառով հնարավորություն են ստացել հանցագործներին՝ պատժաժամկետի կեսը կրելուց հետո ազատ արձակել։ Այդ ժամանակվանից ծրագրի շրջանակում մոտ 60 հազար մարդ ազատ է արձակվել։

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը