Մշակույթ 2 տարի առաջ - 22:19 10-05-2024

Մեծ քաղաքի մենակ ու դժբախտ մարդը․ այսօր բանաստեղծ Զահրատի 100-ամյակն է

20-րդ դարի Պոլսահայ պոեզիայի ամենանշանավոր դեմքերից էր Զահրատը, որ պատմում էր մեծ քաղաքում ապրող փոքր մարդու մենակության մասին։

Այսօր բանաստեղծ Զահրատի 100-ամյակն է։

Մենակությունը սրտում էր դեռ մանկուց։ Երեք տարեկան էր ընդամենը, երբ հայրը մահացավ, իսկ 20-ամյա մայրը երկրորդ անգամ ամուսնացավ։ Հոր բացակայությունը փորձեց լրացնել պապը՝ Հաճի Լևոնը։



Դեռ մանկուց ամենատարբեր աշխատանքներ է արել․ դեղատան պահեստում է աշխատել, գրենական պիտույքներ վաճառել, եղել սպա։ Կյանքի այս ամենատարբեր էտապներում էլ միգուցե հանդիպել է իր ստեղծագործության գլխավոր հերոսին՝ Կիկոյին։ Ինքն էլ երևի մի փոքր Կիկո էր,մենք էլ բոլորս մի փոքր Կիկո ենք։

Մեծ քաղաքի, մեծ կյանքի հակադրությամբ հասարակ, փոքր մարդու դրաման դառնում է հուզիչ, նրա ծանր սոցիալական վիճակը ծնում է լուռ բողոքի տրամադրություն, ուստը և նրա նկատմամբ ծնվում է համակրանքի, սիրո զգացում, որը նախ բանաստեղծինն է, ապա ընթերցողինը։



Կիկոն խոնարհ ու մոտիկ է հողին այնքան, որքան արմատը, բայց Կիկոն ծաղիկ չի դառնա, քանի որ «արևուն շողը կպակսեր», և Կիկոն զրոն է․

Մեկ անգամ մեկ մեկ
Մեկ անգամ Կիկո զերո
Երկու անգամ մեկ երկու
Երկու անգամ Կիկո զերո
Տասն անգամ մեկ տասը
Տասն անգամ Կիկո զերո
Հարյուր անգամ մէկ հարյուր
Հարյուր անգամ Կիկո՝ մենք։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը