Ներքին 2 տարի առաջ - 13:39 09-05-2024

Վահե Ղազարյան, եթե որևէ անօրինական հրաման եղավ, առաջին պատասխանատուն Դուք եք լինելու. Սրբազան

Մենք գալիս ենք պատասխան ստանալու, և վերջ, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին, թե այսօր Հանրապետության հրապարակում ինչ է սպասվում։

«Մնացած բոլոր բաները դատարկաբանություն են, մեղք են իրենք, ամոթ է։ Եթե երկիրդ գտնվում է օրհասական վիճակում, ժողովուրդդ՝ ստորացած, նվաստացած, ամեն տեղից ելնող ու չելնող, հատկապես թշնամական կողմից, քեզ թելադրում են, մեզ ի՞նչ է մնացել անելու։ Ասելու՝ ձեր սուրը և մեր պարանո՞ցը։ Մենք հաշտության կոչով, ներելու պատրաստ, խաղաղության ձգտումով, հաղթանակի տեսիլքով...»,-ասաց Սրբազանը։

Անդրադառնալով ուժային կառույցների հայտարարություններին, որոնցով շարժման մասնակիցներին զգուշացնում են զերծ մնալ բախումներից, Սրբազանն ասաց.

«Հայելի օգտագործեք՝ տնից դուրս գալիս և տուն գնալիս։ Եթե որևէ տեսակի բախում, հրահրում, որևէ բան տեղի ունեցավ, իրենց պատասխանատվությունն է և իրենք են մեղավորը։ Իրավապահ մարմիններ, ձեզ օրենքի սահմաններում կպահեք, որևէ բռնություն չեք կիրառելու, անօրինական որևէ գործողություն չեք անելու ձեր իսկ ժողովրդի նկատմամբ։ Ապօրինի որևէ հրաման անհարդուրժելի է լինելու։ Ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում։

Կոնկրետ դիմում եմ Վահե Ղազարյանին. Վահե Ղազարյան, մենք միասին ճաշել ենք, աղուհաց ենք բաժանել, լավ էլ ճանաչում եմ Ձեզ, Դուք էլ ինձ եք ճանաչում։ Որևէ կերպով անօրինական որևէ հրաման, հրահրում եղավ՝ առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը»։

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը