Ներքին 2 տարի առաջ - 21:26 08-05-2024

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 27-ամյա վարորդը «07»-ով հայտնվել է ջրանցքում․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 27-ամյա Արտակ Ծատուրյանը իր վարած «ՎԱԶ -2107» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Դաշտ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդն ու ավտոմեքենայում գտնվող ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 27-ամյա Կարեն Մելքոնյանը հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել։

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել ու տեղափոխվել անվտանգ վայր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը