Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:20 08-05-2024

Նիկոլի շնորհքն է․ հրդեհված տան բնակիչ

Երեկ՝ մայիսի 7-ին, Երևանի Դեղատան փողոցում լույսի խնդրի հետևանքով այրված թիվ 13 երկհարկանի տան բնակիչներն անելանելի վիճակում են հայտնավել, սպասում են Կառավարություն պատասխանին։

Oragir.News-ը այսօր զրուցեց տվյալ տան բնակիչ Դավթյան Արամի հետ, ում հոր հորաքրոջ թոռն էլ պայթյունի զոհ էր դարձել։

«Սպասում ենք մեր սիրելի կառավարությանը, տեսնենք՝ ի՞նչով կաջակցի։ Սպասում ենք պետությունը գա, գանք մեկ հայտարարի։

Սաղ վնասվել է, պարզապես պլոմբված է, չենք կարող մտնել։ Որ մարդ է մահացել, դրա կապակցությամբ պլոմբել են, զոհ կա»,- ասաց նա։

Վրդովված բնակիչը հանդիմանական խոսքեր նետեց նաև կառավարության ղեկավարի հասցեին, ասելով՝ «Նիկոլի շնորհքն է»։ Բնակչի խոսքով՝ պայթյունից հետո արդեն շենք կկառուցեն տան տեղում։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի սահմաններում ՀՀ ներքիին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն ահազանգ է ստացվել, որ Դեղատան փողոցի թիվ 13 երկհարկանի տան տանիքում հրդեհ է բռնկվել:

Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ