Ներքին 2 տարի առաջ - 19:48 07-05-2024

Ոստիկանները հեռացան Կիրանցից

Այն պահից, երբ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտարարեց սահմանազատման գործընթացի դադարեցման իր տեղեկությունների մասին, ոստիկաններն ու բերետավորները հեռացան գյուղի տարածքից։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Այս պահին ոստիկաններ չկան անգամ գյուղ տանող ճանապարհներին։ Միայն Խեյրիմլի տանող մուտքին մեկ պարեկային ծառայության մեքենա կա։

Այսօր առավոտյան Կիրանցում ավելի մեծ թվով ոստիկաններ էին տեղակայվել նախորդ օրերի համեմատ։ Կեսօրին մոտ, երբ գյուղից ընդամենը մետրեր հեռու մարդիկ նկատվեցին, որոնք ենթադրաբար սահմանազատման հետ կապված աշխատանքներ էին իրականացնում, ոստիկանները պատ կազմեցին այդ հատված տանող մուտքի մոտ։

Այսօր ավելի վաղ իրավապահները թույլատրել էին Կիրանցի վարչական ղեկավարին մոտենալ տեղադրված սահմանային սյուների հատված և հնարավորության սահմաններում մոտիկից դիտարկել, թե որ հատվածներում են դրանք տեղադրվել։

Շահինյանն ասել էր, որ տվյալ պահի դրությամբ գոհ է սահմանազատման արդյունքներից՝ շեշտելով՝ այն 57 հողակտորները, որոնց շուրջ գյուղացիները մտահոգություն էին հայտնում, այս պահի դրությամբ հայկական վերահսկողության տակ են։

Վարչական ղեկավարը նաև նշել էր, որ 11-րդ սյունն է տեսել, որը Խեյրիմլիի և Կիրանցի սեփական հողերը բաժանող գետի մեջ է տեղադրված։

Շահինյանի տեղեկություններով՝ սառեցվել է գործընթացն այն հատվածներում, որն այսօրվա ասուլիսում վարչապետը ցավոտ կետեր անվանեց։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում