Ներքին 2 տարի առաջ - 00:20 07-05-2024

Երեխաները մանկատանն էին, շաբաթ-կիրակի տուն էր բերում. ինչ են պատմում Գյումրիում հրդեհից մահացած երեխաների հարևանները

Արդեն հայտնել էինք, որ մայիսի 4-ին Գյումրիի Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր էին հայտնաբերվել։

Oragir.News-ի թղթակիցը եղել է հրդեհված տանը, զրուցել հարևանների հետ։



«Բաժանված էր ամուսնուց, երեք երեխաներին մեծ դժվարությունով էր պահում, ձեռքը հենց փող էր ընկնում, ամուսինս տաքսու վարորդ է, ասում էր՝ ձյաձ Կարո, քշի՝ գնանք երեխեքիս մոտ։ Մանկատանն էին երեխեքը, բերում էր տուն շաբաթ-կիրակի օրերին ։Ես վատ բան չեմ տեսել, ոչ ոք չգիտի, թե ինչ է եղել, բայց համենայն դեպս ասում են, որ տոկերից է հրդեհը սկսվել։ Ես շատ մանրամասների չեմ տիրապետում, դա արդեն ոստիկանությունը պիտի ասի»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է հարևանուհին։

Նշենք, որ հրդեհի պահին տանը 5 մարդ է եղել։ Ծնողներն ու 6 տարեկան տղա երեխան դուրս են վազել և փրկվել, իսկ 3 և 5 տարեկան երեխաները մնացել, այրվել են։ Աղջիկների մոխրացած դիերը հայտնաբերվել են ննջասենյակում՝ կողք կողքի։



Հարևաններից մեկն էլ պատմեց, որ 30-ամյա Ա.Մ-ն Ջրափի գյուղից է, Գյումրի հարս է եկել։ Ընտանիքում միշտ գժտություններ են եղել, ինչն էլ պատճառ է դարձել բաժանության։ Հարևանների պատմելով, դեպքի ժամանակ միասին են եղել ամուսինները։

Նշենք որ դեպքի առթիվ հարուցվել է քրգործ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ կետերով (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով /2 դրվագ/ (Սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։

Այսօր երեխաները հուղարկավորվել են, իսկ նրանց ծնողները հարցաքննվել են։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում